Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բանակը Բրազիլիայից բերված խոզի միս է մթերում». Փաշինյան

Մարտ 20,2017 23:17

«ԵԼՔ» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Կոտայքի մարզի մի շարք քաղաքներում եւ համայնքներում: «Մեզ շատ են ասում՝ «հույս ունենք մի բան կլինի, աստված տա…»: Աստված կտա, բայց որոշումը քաղաքացիներին է: Եթե քվեարկեք կաշառք տվողի օգտին, այս իրավիճակը չի փոխվելու Հայաստանում»,-Եղվարդում հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նաեւ տվեց մեկ այլ հարցի պատասխանը, թե ով է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն: «Մենք ասում են՝ մենք վարչապետերի պակաս չունենք, որովհետեւ մեկի փոխարեն ունենք երեք վարչապետի թեկնածու, որին ուզում եք՝ ընտրեք»,-նկատի ունենալով իրեն, Արամ Սարգսյանին եւ Էդմոն Մարուքյանին, նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հրազդանում էլ նա անդրադարձավ բանակի մատակարարումներին. «ՀՀ բանակը Բրազիլիայից բերված խոզի միս է մթերում, մինչդեռ մեր հարյուրավոր ֆերմերային տնտեսությունները սնանկանում են, որովհետեւ ամեն անգամ հույս են ունենում, որ անասնագլխաքանակի իրացման գումար կվաստակեն, բայց բրազիլական մսերը մտնում են հայկական շուկա եւ զրոյացնում հայ գյուղացու աշխատանքը»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ բանակն իրավունք չունի  Հնդկաստանից գոմեշի միս բերել, որովհետեւ պետք է կերակրվի սեփական ժողովրդից արված գնումներով՝ բանջարեղենից մինչեւ մսեղեն. «Բանակը ներքին շուկայից գնումները պետք է ամեն տարի ավելացնի: Դրսից մատակարարումներն արվում են որոշ պաշտոնյաների համար «ատկատներ» ապահովելու նպատակով: Ժողովուրդը պետք է լինի բանակի մատակարարը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան» էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031