Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը կարդաց երեխաների համար

Մարտ 21,2017 19:17

Խնկո Ապոր անվան  գրադարանում  այսօր «Կարդում են համալսարականները»  ծրագրի  հերթական հյուրը Մարգարիտ Եսայանն էր: Իսկ նրան եկել էին ուկնդրելու Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները և գրադարանի մշտական ընթերցողները:  Ի դեպ օրը  խորհրդանշական է. այսօր նշվում է պոեզիայի միջազգային օրը:Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից: Պատգամավորը, ընտրել էր երկու  գրողների՝ Եղիշե Չարենցին և Ռաֆայել Բազիկյանին:

«Վստահաբար չեք լսել Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի մասին, որովհետև սա իր առաջին գիրքն է,որը պատրաստել եմ սրբագրության 2011 թվականին:  Այն գրվել 1966 թվականին: Բանաստեղծ լինելուց առաջ նա իմ հորեղբայրն է:Այլախոհ բանաստեղծ լինելով՝ փախել է խորհրդային միությունից ու ոչնչացրել գրեթե բոլոր ստեղծագործությունները: Երբ բանասիրական ֆակուլտետում էի սովորում,  հետաքննություն արեցի և գտա ընկերներից մեկի կնոջ մոտ նրա թղթապանակը, ուր գրված էր Ռաֆայել Բազիկյան»,- պատմեց Մարգարիտ Եսայանը: Նա ընթերցեց  Եղիշե Չարենցի  «Աթիլլա» պոեմը, ապա Ռաֆայել Բազիկյանը նույնանուն՝ «Աթիլլան»:  Մարգարիտ Եսայանն անդրադարձավ այս երկու գրողների նմանություններին. «Ռաֆայելն ունի արևին նվիրված շարք, Եղիշե Չարենց՝ նույնպես: Ռաֆայել Բազիկյանն անվերապահորեն ընդունել էր Եղիշե Չարենցին որպես հեղինակություն: Բավականին ազդվել է նրանից:

Վերջում պատգամավորը կազմակերպեց խաղ, որի ընթացքում աշակերտները նկարեցին այն, ինչ պատկերացնում են Եղիշե Չարենցի «Մորս համար գազելը» արտասանելիս:

Տեղեկացնենք, որ «Կարդում են համալսարանականները» շարքը իրականացվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Կարոլինա Հարությունյանի համագործակցությամբ:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031