Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, մի բաժակ սուրճ եփելը 10 րոպե է տևում». Սարալանջի բնակչուհու բողոքը (Տեսանյութ)

Մարտ 21,2017 23:47

Վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բացօթյա հանդիպում ունեցավ նաև Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի բնակիչների հետ։ Սա այն գյուղն է, որը գազաֆիկացված չէ, և որի գյուղապետը կիրակի օրն այս թեմայով հասցրել էր բողոքել Գյումրի այցելած Սերժ Սարգսյանին։

Եվ մինչ վարչապետը տարբերակներ էր առաջարկում, թե ջեռուցման որ միջոցն ավելի արդյունավետ կլինի, գյուղապետին առաջարկում էր գնալ Բասեն համայնք ու տեսնել, թե ի՞նչ նորարարությամբ է գյուղացիների տները ջեռուցում գյուղապետը, մի կին գազի թեմայով արտահայտեց իր դժգոհությունը։

«Էս երկիրը մենակ ձեզանո՞վ պիտի փոխվի, չէ՞ որ էսքան տարի մեր նախագահները, բոլորը նույն խոստումներն են տվել»։ Վարչապետը ուղղեց կնոջը՝ ասելով, որ ինքը խոստում չի տալիս, և ըստ իրեն, երկրի կառավարումը ոչ միայն իրենով է, այլ ժողովրդով։ Կինը շարունակեց, որ Ռոբերտ Քոչարյանը եկավ, խոստացավ, ասաց՝ գազի հարցը կլուծվի ու չլուծեց։

Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Հարգելի ընկերուհի ջան, ես հիմա ձեզ ասել եմ գազի հարցը կլինի՞, ես լուծման տարբերակն եմ առաջարկում։  Որ ասում եք գազ, գազ, կարող է ձեր կողքը շուտվանից լուծումը կար առանց գազի, որովհետև 80 միլիոն գազը 300 տնտեսության համար դուրս է գալիս մի բաժանորդին շատ ավելի թանկ, քան հանրապետությունով մեկ քաշել ենք։ Գազից մի քիչ հասկանում եմ, գիտեք, չէ՞»։

Տիկինը հակադարձեց. «Մենք էլ ենք հասկանում, քիչ գազ ենք ստանում, բայց շատ մուծում, կալորիականությունն էնքան ցածր է, պարոն վարչապետ, մեկ բաժակ սուրճ եփելը տաս րոպե է տևում»։

Վարչապետն ասաց. «Դե եկեք, ես էդ դեպքում գազից չխոսամ, եթե էդքան գազից լավ հասկանում եք»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031