Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը «վերեւներին» չի մեղադրում «Հաց բերողի» մահվան մեջ (Տեսանյութ)

Մարտ 22,2017 10:15

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ եւս գնացել էր Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությանը՝ իր ցավակցությունը հայտնելով ոչ միայն հարազատներին, այլեւ՝ բոլորիս: Որպես հասարակության մի մասնիկ, տիկին Ալավերդյանը իրեն եւս մեղավոր է զգում, տապալված:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Արթուր Սարգսյանի մահը դիտում է իբրեւ դաժան վերաբերմունքի հետեւանք. «Ես շատ ցավում եմ, որ հասարակությունն էլ չկարողացավ դիմադրել դրան, բայց այսօր մենք փաստի հետ գործ ունենք: Ես կարծում եմ, քանի որ կան դատապաշտպաններ՝ իրենց հետ պետք է խորհրդակցվի, քանի որ իրավաբանական միջամտությունը անշուշտ, մենք չենք անելու, բայց չի բացառվում, որ մենք ընտանիքի հետ աշխատենք»:

Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ «Հաց բերողի» մահվան համար պատասխանատու է վճիռ կայացնողը. «Նույն «Նյուրնբերգյան» սկզբունքը, որ անօրեն կամ ոչ իրավական վճիռ կայացնողը եւս պատասխանատու է այդպիսի գործողության համար: Ես դեմ եմ, որ ամեն անգամ ցույց ենք տալիս դեպի վերեւը, փորձը ցույց է տալիս, որ դու ցույց ես տալիս մի կենտրոնի ու փոփոխության չես հասնում: Ես համոզված եմ, որ փոփոխությունների կարելի է հասնել, երբ որ պատասխանատուներին տեղում վերջապես դատապարտես ու կարողանաս դրանով մթնոլորտ փոխել: Ամեն մեկը, որ կատարում է անօրինական գործողություն նա պետք է իմանա, որ պետք է պատասխանատվություն տա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031