Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկո. «Կարծում եմ, այս քննադատությունները կարող են վնասել Արծվիկի տրամադրությանը. «Հրապարակ»

Մարտ 22,2017 11:43

«Եվրատեսիլ 2017»-ի մեր պատվիրակ Արծվիկի «Fly with me» երգի, տեսահոլովակի պրեմիերայից հետո սոցիալական կայքերում իրարանցում սկսվեց։ Հանրության մի մասն սկսեց քննադատել երգը, տեսահոլովակը եւ դրանում տարբեր ազգերի մշակութային տարրերի առկայությունը։ Մենք զրուցեցինք երգիչ, երգահան Հայկոյի հետ։

– Հայկո, որպես երգիչ եւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժյուրիի անդամ, ի՞նչ կարծիք ունեք այս տարվա եվրատեսիլյան երգի մասին։

– Գիտեք, շատ է խոսվում այդ երգի մասին, բայց ես կարծում եմ, որ ճաշակն այնպիսի բան է, որ միանշանակ չի կարող մի բանը սիրվել կամ չսիրվել։ Ես կարծում եմ՝ շատ օրիգինալ, շատ տարբերվող ու հետաքրքիր գործ է, եւ քանի որ «Եվրատեսիլն» ինքն իրենով անկանխատեսելի մրցույթ է, այսինքն՝ այնտեղ չկա կոնկրետ ոճ, կոնկրետ ստիլիստիկա, այնպես էլ այս երգը։ Եվ ես կարծում եմ, որ եվրոպական հանդիսատեսին շատ է դուր գալու։ Ու այդ ամենը փաստում է հենց եվրոպացիների արձագանքն այս երգի մասին, որը շատ լավ է։

– Քննադատության հիմնական առանցքը երգում առկա ասիական մշակույթի գերակայությունն է եւ հայկականի բացակայությունը։

– Ես կասեմ հակառակը՝ երգում օգտագործված են մեր կոպալ-դհոլները, որոնք հենց հայկական են ու շատ հետաքրքիր են, այսինքն՝ ավելի շատ հայկականը կա։ Երգին շատ հետաքրքիր գործիքավորում է արված։

Ես, որպես երաժիշտ եւ Հայաստանի մասով ներկայացուցիչ ու նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժյուրիի անդամ, միշտ էլ շատ եմ ցանկացել, որ «Եվրատեսիլ» Արծվիկը գնա։

Հիմա երգն արդեն իսկ ընտրված է, միեւնույն է՝ փոխվելու ենթակա չէ, դրա համար, կարծում եմ, այս քննադատությունները կարող են վնասել Արծվիկի տրամադրությանը։ Երեւի թե ես խորհուրդ կտայի բոլորին, որ կանգնեինք Արծվիկի կողքին, նրան մաղթեինք, որ անխափան, գեղեցիկ ելույթ ունենա եւ պատվով ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»:

Վով ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Բեմականացումից ինքնուսության հոտ է գալիս…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031