Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կոմկուսի ծրագրային ներքին հակասությունները աչք են ծակում. «Ժողովուրդ»

Մարտ 22,2017 12:28

Հիմա Կոմկուսի գաղափարախոսության մասին։ Ինչպես հայտնի է՝ սոցիալիզմն իր գոյության ողջ ընթացքում մերժել է մասնավոր սեփականությունը՝ փոխարենը խրախուսելով հանրային սեփականությունը։ Իսկ ահա հայ կոմունիստները, ընդհակառակը, այս ամենին զուգահեռ մասնավոր սեփականություն են խոստանում։ «Մենք ձգտելու ենք, որ երիտասարդ, նոր կազմված ընտանիքը պետության օժանդակությամբ եւ մասնակցությամբ ունենա իր սեփական բնակարանը»,- ասված է նրանց ծրագրում։

Կոմկուսը չի ժխտում նաեւ տնտեսության մեջ մասնավոր ընկերությունների գոյությունը, այլ ընդամենը խոստանում է բարձրացնել պետության դերը. «Մենք գտնում ենք, որ երկիրը պետք է ունենա զարգացման իրատեսական ծրագրեր, որտեղ կկիրառվեն ինդիկատիվ պլանավորման մեխանիզմները, իսկ պետություն-մասնավոր գործընկերությունը լինի ոչ թե բառակապակցություն, այլ իրական գործիքակազմ»։

Եվ, ահա, այս ամենին զուգահեռ՝ կոմունիստները նաեւ խոստանում են կառուցել սոցիալիզմ. «Սոցիալիզմին բնորոշ սոցիալական հիմնադրույթները կվերականգնենք ապագա հասարակարգում, ինչը համահունչ է հայ մարդու բնույթին, նրա ընկալումներին ու ձգտումներին»,- ասված է նրանց ծրագրում։

Կոմկուսի ծրագրային ներքին հակասությունները եւս աչք են ծակում։ Օրինակ՝ «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների։ Արեւմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը։ Մեր հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները»,- ասված է այնտեղ։

Ուշադրություն դարձրեք՝ սկզբում խոսում են առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու մասին, հետո ասում են, թե այդ հարաբերությունները պետք է կառուցվեն՝ պատմական իրողությունները հաշվի առնելով։ Ասել է, թե միեւնույն է՝ նրանք նախապայմաններ են թելադրելու եւ վերջ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031