Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի, ՀՎԿ-ի, ՀԺԿ-Կոնգրեսի եւ Կոմկուսի պատգամավորի թեկնածուներ են ինքնաբացարկ ներկայացրել

Մարտ 22,2017 20:46

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց ու հասատատեց Կոնգրես-ՀԺԿ, «Ելք» դաշինքի, ՀՎԿ-ի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակներով առաջադրված պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկի դիմումները:

ԿԸՀ-ն որոշեց «Ելք» դաշինքի 65 –րդ համարում առաջադրված թեկնածու Նարինե Թեւոնյանի, նույն դաշինքի թեկնածուներ Մուշեղ Միրզոյանի եւ Լիլիկ Մարտիրոսյանի, ՀՎԿ ցուցակից՝ Ծովիկ Զաքարյանի, Մանուշակ Բարսեղյանի եւ ՀԺԿ-Կոնգրես ցուցակի պատգամավորի թեկնածուներ Վարդան Հակոբյանի, Սոս Զոդյանի ու  Հովիկ Պառավյանի եւ Կոմկուսից Վահրամ Մաթեւոսյանի ինքնաբացարկի դիմումները հաստատել՝ նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031