Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանին մինչեւ Ղազախստանի հետ խաղը մրցանակ կհանձնվի

Մարտ 22,2017 22:05

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երեւան եւ մեր ընտրանու հետ նախապատրաստվում է մարտի 26-ին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպմանը:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգտվելով հարմար առիթից՝ մարտի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մարզչի համար սահմանված մրցանակների պաշտոնական հանձնման արարողությունը:

Հայաստանի անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Հենրիխ Մխիթարյանը, լավագույն մարզիչ՝ Վարդան Բիչախչյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031