Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության մրցույթ-համերգ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մարտ 22,2017 22:56

Մեկնարկեց դասական երաժշտության բնագավառում Գործիքային կատարում անվանակարգում ՀՀ նախագահի 2016 թ.-ի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթ-համերգը: Առաջին` նախընտրական փուլը տեղի ունեցավ մարտի 22-ին`Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Մրցույթը հովանավորել է Հայաստան համահայկական հիմնադրամը:

Ժյուրիի կազմում էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,«Կոմիտաս»  լարային քառյակի առաջին ջութակ և ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը եւ այլք:

Մրցույթին մասնակցում էին 5 երիտասարդ երաժիշտ և տրիո:

Հնչեցին Բախի, Մոցարտի, Շոստակովիչի և այլ անվանի կոմպոզիտորների գործերից:

Նախընտրական փուլի արդյունքները կփակցվեն վաղը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Իսկ հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում մարտի 25-ին:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031