Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանին արդեն դեղեր են տալիս

Մարտ 22,2017 23:42

Այսօր՝ մարտի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: 26-ամյա Արսեն  Խոջոյանը մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանելու  մեջ :

Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:  Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանն ասաց, որ դատարանում քննվել է Ա. Խոջոյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու միջնորդությունը:

Հանրային պաշտպան  Ա. Մեժլումյանի վկայությամբ՝  այդ միջնորդության քննարկման ժամանակ Արսենը դատավորին բողոքել  է, որ իր մաշկային հիվանդության բուժման համար  քրեակատարողական հիմնարկում իրեն  դեղորայք չեն տալիս, դեղեր գնելու համար իր ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի:

Աննա Մեժլումյանն ասաց, որ Արսենի մայրը՝ տիկին Սվետան հանդիպելով որդուն՝ ասել է, որ  Արսենին արդեն դեղեր են  տրամադրում մաշկային հիվանդության բուժման համար:

Նշենք, որ Արսեն Խոջոյանը  2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031