Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան կլանի մոտ ամեն մի բարձրացում ու գահավիժում այլ կերպ է կատարվում»

Մարտ 23,2017 11:30

Կոռնիձորի Արոն՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին:

«Իգլայի» հրթիռներով միայն ինքնաթիռ ու ուղղաթիռ են խփում, հատուկ կոդեր ունի, հասարակ բան չի, էլի: Այդ սարքը, եթե նշանառությունը սխալ էլ պահես, գնում, կպնում է թիրախին»,- անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանից Հայաստան «Իգլա» հրթիռների համալիրի տեղափոխման փորձի համար:

Թե ինչ նպատակով կարող էր Սամվել Բաբայանը «Իգլա» Հայաստան բերել, պարոն Խուդավերդյանը դժվարացավ պատասխանել. «Ղարաբաղյան կլանը նույն գործունեության մեջ եմ տեսնում, մեզ՝ հայերիս, նման չեն, որ իմ էշը սպիտակ է, խրուստալ է, օրը յոթ անգամ կաթ է տալիս, այդպես չէ, իրենք իրար մեջ գիտեն: Իրենց մոտ ամեն մի բարձրացում ու գահավիժում այլ կերպ է կատարվում»:

 

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031