Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վարչապետը դժգոհ է Սեւան ազգային պարկի տնօրենից

Մարտ 23,2017 12:50

Կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Սեւանա լճի եւ հարակից տարածքների խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվեց:

Վարչապետը, ինչպես ինքն ասաց, շրջել է Սեւանա լճի տարածքով, եւ որոշել՝ պետք է նորմալ պայմաններ ստեղծել, Սեւանի տարածքում զբոսաշրջությունը զարգացնել:

Վարչապետն ասաց, որ լճի հարակից տարածքներն ունեն սոցիալական եւ զբոսաշրջային լուրջ նշանակություն: Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, գործադիրի այլ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 2 ամսում քննարկել եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզի 2017-2020 թվականների զարգացման ծրագիր` շեշտադրելով Սեւանի բացառիկ նշանակությունը, ապա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին էլ հանձնարարեց ներկայացնել Սեւան ազգային պարկում տնտեսական գործունեության վերաբերյալ հատուկ առաջարկություններ, Սեւան ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման հատուկ ծրագիր:

Վարչապետը բնապահպանության նախարարին հանձնարարեց երկու ամսում ձկնային ռեսուրսների վերականգնման եւ կայուն օգտագործման գծով պլան մշակել՝ չափելի ցուցանիշներով, ինչպես նաեւ Սեւան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման ծրագիր ներկայացնել:

Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեին էլ հանձնարարեց՝ ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման համար նպատակահարմար գոտիների մասին տեղեկատվություն:

Վարչապետն ասաց. «Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անեն»:

Կարապետյանն ասաց, որ պետք է Սեւանա լճի ամբողջ տարածքը գույքագրել, գոտիավորել, իսկ Սեւանի ավազանում հանգստի ժամկետը երկարացնելու նպատակով ծրագրվում է կառուցել լողավազան, մշտադալար ծառեր տնկել, եւ ըստ վարչապետի, այս առաջադրանքները որպես ուղեցույց տալու են պոտենցիալ ներդրողներին:

Վարչապետը դժգոհություն հայտնեց «Սեւան» ազգային պարկի ղեկավարի աշխատանքից եւ դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց` «Ես չգիտեմ էդ մարդը ով ա, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ ա, թե՞ չէ, եթե՝ չէ, ուրեմն նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031