«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ. Խոսրով Հարությունյան

«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ. Խոսրով Հարությունյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որակմամբ, «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ:

«Հիմա շատ են խոսում այն մասին, թե ով է ընդդիմադիր, ով ոչ: Անցյալ օրն էլ ինձ հարցնում են, թե ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ: Անցյալ օրը Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ չի բացառվում կոալիցիա ձևավորեն», – «Բլից ինֆո» ակումբում ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ միակ ակնհայտ ընդդիմադիր ուժը «Ելք» դաշինքն է, ՀԱԿ-ը, նաև «Ազատ դեմոկրատները», մինչդեռ, ըստ բանախոսի՝ ամենաազդեցիկ ընդդիմությունը «Ելք»-ն է:

«Սկզբունքային դիրքերում «Ելքն» է կանգնած: Իրենց շատ հարցադրումների հետ համաձայն չեմ: Նույնիսկ իրենց մոտ ես ավելի շատ զգում եմ ցանկություն, քան այդ ցանկությունն իրականացնելու կարողություն: Նրանք էլ դա չեն թաքցնում: Ասում են, որ իրենք միավորված ընդդիմություն են և ԱԺ-ում հավակնում են ընդդիմադիր սեկտորը գրավել, ոչ թե իշխանական: Դա նորմալ է», – ընդգծեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք