Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորս կարող ենք իշխանափոխություն անել

Մարտ 23,2017 13:40

«Այս անգամ ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ են ներդրված, որ մենք բոլորս հավատում ենք իշխանափոխությանը երկու րոպեի ընթացքում»,- մարտի 23-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ընթացքում ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա բացատրեց. «Ելք» դաշինքի թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորս կարող ենք իշխանափոխություն անել: Սա ամենակարեւոր ուղերձն է՝ հավատալ ձեր 1 քվեին, եւ ձեր 1 ձայնով քվեարկել»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը ընտրվելու դեպքում իշխող Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի: Նա բնակիչներին մի քանի տարբերակ առաջարկեց. «Ստացվում է՝ տարբերակ 1՝ կա՛մ ձայնդ փոշիացնում ես, տալիս ես այնպիսի ուժի, որը «բարիերը» չի հաղթահարի, կա՛մ ձայնդ տալիս ես մի ուժի՝ որպես ընդդիմություն եւ հետո ձայնդ գնում միանում է Հանրապետական կուսակցությանը՝ տարբերակ 2-րդ, կա՛մ ձայնդ տալիս ես «Ելք» դաշինքին եւ Հայաստանի Հանրապետությունում սկսվում են երկար սպասված բաղձալի փոփոխությունները: Այն մյուս տարբերակը, որ ձայնդ տալիս ես Հանրապետական կուսակցությանը, դա չեմ ասում»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031