Կոնստանտին Օրբելյան. «Բոլորս նրան հիշում ենք, որպես հանճարեղ արտիստ և մարդ»

Կոնստանտին Օրբելյան. «Բոլորս նրան հիշում ենք, որպես հանճարեղ արտիստ և մարդ»

Մարտի 23-ին Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակի արարողությունը: Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհահռչակ տենորը: Իր մահից մեկ տարի հետո էլ նրա հարազատներն ու արվեստը բարձր գնահատողները մաեստրոյին ողջ են հիշում:

Գեղամ Գրիգորյանի մասին խոսելիս, հարազատները հիշում էին նրա մշակութային գործունեությունը և այն ժառանգությունը, որը նա թողել է եկող սերունդներին: Իր գործունեությամբ նա աշխարհում ճանաչելի է դարձրել հայկական մշակույթն ու հայ ժողովրդին: Հիշեցին նաև նրա խոսքերը, թե դասական երաժշտություն սիրող երեխան չի կարող խաբել, չի կարող սուտ խոսել, չի կարող սպանել, ու նման երեխան հետագայում կլինի հայրենիքին նվիրված քաղաքացի:

«Մենք կարող ենք պատկերացնել Գեղամ Գրիգորյանին երգող, կյանքով ուրախացող, բայց ոչ այստեղ: Իհարկե, բոլորս նրան հիշում ենք, որպես հանճարեղ արտիստ և հանճարեղ մարդ»,-ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Այսօր երեկոյան էլ Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք