Լրահոս
Օրվա լրահոսը

Վորոնենկովի սպանությունը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է. Պորոշենկո

Մարտ 23,2017 18:44

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությունը որակել է  որպես «ահաբեկչական գործողություն Ռուսաստանի կողմից»:

«Կիևի կենտրոնում Դենիս Վորոնենկովի ճղճիմ սպանությունը պետական ահաբեկչական գործողություն է Ռուսաստանի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիրն է, որը նախկինում բազմիցս ի հայտ է եկել եվրոպական մայրաքաղաքներում»,-մեջբերում է korrespondent.net-ը Պորոշենկոյի ֆեյսբուքյան գրառումը:

Նա նաև նշել է, որ Վորոնենկովը եղել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի գլխավոր վկաներից մեկը և քաջատեղյակ է եղել Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու գործում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դերակատարումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031