Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Մինչեւ վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի պաշտպանությանը

Մարտ 23,2017 22:00

«Կան սոված մարդիկ եւ տռզած ավազակներ, որոնց ձեռքերը համբուրում է հայությունը: Բոլորը ուրացող են դարձել, որովհետեւ տենչում են փողի մասին`փողից շլացած, ամեն ինչն ուրացած: Հիմա փողի մարդը Աստված է: Բայց ի՞նչ է արել նա մեր երկրում`բերել է մի Սահմանադրություն, որով մեզ ստրկացրել են, բերեց մի օրենսգիրք, որով եղբայրը եղբորը դավաճանում է:

Դա արել են մերոնք`փողից շլացած, ավանակ դարձած էակներ»,- այսօր «Հոգեւոր Հայաստանի» համաժողովում հայտարարեց նախաձեռնության համակարգողներից Աշոտ Մանուչարյանը:

Նա անդրադարձավ նաեւ Վահան Շիրխանյանի, Ժիրայր Սեֆիլյան, Սամվել Բաբայանի ձերբակալություններին: Աշոտ Մանուչարյանը յուրօրինակ կամ տարօրինակ զուգադիպություններ  տեսնում դրանցում:

Մանրամասները քիչ ուշ`տեսանյութում

«Այսօր մի ընտրություն է, ինչպես «հաց բերողը» կատարեց`ընտրությունը կատարում են կյանքով: Դուք պիտի ընտրեք`այդտե՞ղ եք, թե`ոչ»,- հավաքվածներին դիմեց նա:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասաց` գնալու ենք մինչեւ վերջ, ինչպես պարոն Մանուչարյանն ասաց: Սեյրան Օհանյանն ասաց նաեւ, որ դաշինքը վաղուց է համագործակցում «Հոգեւոր Հայաստանի» հետ. «Ես շատ լավ գիտեմ եւ խաղաղության գինը եւ հոգեւորի արժեքը»:

Խոսելով Սամվել Բաբայանի ձերբակալության մասին, Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք մինչեւ վերջ կանգնելու ենք նրա պաշտպանությանը եւ չենք թողնելու, որ այս իշխանությունները հասնեն իրենց շինծու նպատակին: Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031