Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելքին մոտ» ծրագրին կաջակցենք, ոչ թե գա բզբզի, հետո թողնի գնա, սաղ պրոբլեմը մեր վրա մնա». Կարեն Կարապետյան

Մարտ 23,2017 22:20

«Մենք ասում ենք, որ ախտորոշել եք մեր բոլոր խնդիրները և դրանց հետ մեկտեղ ունենք հստակ ծրագիր և գիտենք` ուր ենք գնալու: Մենք ասում ենք, որ ախտորոշումը ցույց է տալիս, որ մենք բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս և բոլոր ոլորտներում պետք է անել բարեփոխումներ, ու սկսել ենք բարեփոխումներ»,-Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում նախընտրական հանդիպման սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Գլենդեյլ հիլզ»-ի հետ դեռևս 2008-ին պայմանագիր կնքած ու մինչև օրս բնակարանը չստացած 300 քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց, թե իրենց խնդիրը ե՞րբ է լուծում ստանալու և դիմելով վարչապետին` ասաց, թե իրենց վերջին հույսն է նա: Կարեն Կարապետյանը հորդորեց իր օգնականին ֆիքսել նամակը ու հավաստիացրեց. «Հետագայում այս դաշտը պետք է կանոնակարգվի այնպես, որ նման ռիսկեր չառաջանան»:

«Նաիրիտի» վերագործարկման մասին հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Փորձելով արհեստականորեն շատ դեպքերում մարդկանց դուր գալ, առանց հաշվի առնելով այն ռիսկերը, որ կարող են գոյանալ, յուրաքանչյուր ներդրողին ասել են հա-հա, արի սկսի, նա էլ վարկ է վերցրել: Վերջում գալիս է մի իրավիճակի, որ չի կարողանում, թողնում գնում է, մարդկանց աշխատավարձը մնում է չվճարված,  մարդիկ գալիս են կառավարության շենքի դիմաց, ու կառավարությունը վճարում է  մեկ այլ անհաջող գործարքի համար մեր քաղաքացիների աշխատավարձը: Պետությունը «Նաիրիտը» չի վերագործարկելու, բայց պետությունը պատրաստ է նորմալ ներդրողի, խելքին մոտ ծրագրի որպես գործընկեր ամեն ինչում աջակցել: Հարկային արտոնություն պետք լինի, կամ այլ խնդիր, մենք ամեն ինչում իրենց կողքն ենք լինելու, եթե հասկանանք, որ երկարատև է գալու, այլ ոչ թե գա բզբզի հետո թողնի գնա, սաղ պրոբլեմը մեր վրա մնա»:

Ի պատասխան ՀՀ-ում մանկավարժի աշխատավարձի վերաբերյալ հնչած մտահոգությունների, վարչապետն ընդունեց. «Հայաստանում մանկավարժներին իսկապես տրված է «ոչ-արժանապատիվ աշխատավարձ»: Այս արտահայտություն  արժանացավ ծափահարությունների:

Ամփոփելով խոսքը Կարեն Կարապետյանն ընտրողներին հավաստիացրեց. «Մենք պետք  է լավ ապրենք, հավելյալ արժեք, աշխատատեղ ստեղծենք ու հարստանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031