Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Էդ մարդը 40 տարի կապրի՞, որ թոշակ ստանա»

Մարտ 23,2017 22:55

Մարտի 23-ին Գագիկ Ծառուկյանն Իջեւանում ելույթ ունենալով՝ հայտարարեց, որ խորհրդային խնայբանկում եղած ավանդների գումարները պետք է ամբողջությամբ վճարվեն: Նա քննադատեց կենսաթոշակային կուտակային հիմնադրամն, ասելով. «Ամեն տարի 28 միլիարդ պետությունը գումար է պահում բյուջեից, ուղարկում է կուտակային ֆոնդ,որ մեր բնակիչները կարողանան 40 տարի հետո բարձր թոշակ ստանալ:

Բայց էդ մարդը հլը 40 տարի կապրի՞, որ կարողանա իր թոշակը ստանալ: Կամ 40 տարի հետո դրամի արժեքը ինչ կդառնա, կփոշիանա: Կամ այսօր մարդը չի կարող իր երեխային կերակրի, պահում է 40 տարի հետո: Դու այսօր մարդուն ապահովի, լիարժեք, բարեկեցիկ կյանքով կապրի, մի մտածիր հետագա 40 տարվա մասին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031