Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Աղվան Վարդանյան. Եթե հաղթի Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնությունը», իշխանափոխություն չի լինի». (Տեսանյութ)

Մարտ 23,2017 23:52

1995-ի ընտրություններին երկար ժամանակ չի մնացել, իսկ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը դեռ չի որոշել՝ դրանց մասնակցելու՞ են Ադրբեջանից Հայաստան փախած մարդիկ, թե չեն մասնակցելու: Այս հարցն առաջացել էր այն պատճառով, որ 4 տարի առաջ փախստականները մասնակցել էին նախագահի ընտրություններին:

1999-ի ընտրությունների քարոզարշավի օրերին Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ ընտրացուցակների 30 տոկոսն իրականությունը չեն համապատասխանում՝ շատ են հանգուցյալները, զինծառայողները եւ արտագաղթածները։

ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանը քարոզարշավ է իրականացնում այն լսարանում, որտեղ նրան դասախոսել է իր կուսակցության ղեկավարը՝ Վազգեն Մանուկյանը: Դասախոսներից մեկին հետաքրքրում է՝ ընտրություններից հետո ԱԺՄ-ն կմնա՞ ընդդիմություն, թե կունենա իշխանական լծակներ։

Դաշնակցական Աղվան Վարդանյանն իր ընտրատարածքում երաշխավորում է արդար ընտրություններ: Ըստ նրա, 1998-ի իշխանափոխությունը Հայաստանում դեռ չի ավարտվել: Եվ եթե հաղթի Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնությունը», խորհրդարանում համենայնդեպս իշխանափոխություն չի լինի։

«Միասնություն» դաշինքից պատգամավորության թեկնածու, ակադեմիկոս  Միքայել Քոթանյանն Ակադեմիայի շենքում արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկ տարվա ընթացքում արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառում տնտեսական անկումը կազմել է 4 տոկոս:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031