Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիոյ մէջ հող վարելու ը նթացքին հայկական գերեզմաններ պղծած են

Մարտ 24,2017 17:03

Այժմեան Թուրքիոյ Երզնկա նահանգին մէջ՝ հող վարելու նպատակով՝ աշխատողները քանդած են հայկական գերեզմանները: Այս մասին կը տեղեկացնէ պոլսահայ «Ակօս»-ը։
Բնակիչներէն մէկը դաշտին մէջ նկատած է քանդուած խաչքարեր ու մարդկային ոսկորներ եւ ահազանգած է պատկան մարմիններուն:

Խնդիրին հետ կապուած Երզնկայի մշակոյթի վարչութեան պետը նշած է, թէ արդէն ուսումնասիրութիւններ կ՝իրականացնեն ահազանգին հետքերով: Իսկ տեղացիները պատմած են, որ այդ հատուածին մէջ հայերու գերեզման եղած են ու եկեղեցի, սակայն եկեղեցին աւերուած է, մնացած են միայն հիմքերը:

Հայկական գերեզմանի տարածքին հետ կապուած պարզուած է, որ անիկա պետական հողատարածք է, որ 49 տարիով վարձակալութեան յանձնուած է գիւղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031