Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքն ազատ է արձակվել

Մարտ 24,2017 18:22

Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքը տուն է վերադարձել 6 տարվա ազատազրկումից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին հինգ տարիներին տապալված նախագահը գտնվել է Կահիրեի ռազմական հիվանդանոցում՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, նրան դատարան էին տեղափոխում ուղղաթիռով: Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ Մուբարաքն այժմ լքել է հիվանդանոցը և ուղևորվել Գելիոպոլիսի իր տուն:

Մարտի 2-ին Եգիպտոսի Գերագույն վերաքննիչ դատարանը արդարացրել է 88-ամյա Մուբարաքին՝ 2011-ին ցուցարարների սպանության գործով, երբ երկրում բռնկված զանգվածային ցույցերը հանգեցրին կառավարության և նախագահի հրաժարականին:

Հիշեցնենք, որ Հուսնի Մուբարաքը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2012 թվականին՝  ցուցարարների սպանություններին մասնակից լինելու մեղադրանքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031