Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չգիտեմ՝ ո՞նց որակեմ». Վարչապետը՝ ձայնագրությունների մասին

Մարտ 24,2017 22:40

«Երբ որ ծանոթանամ՝ կորակեմ, եթե չգիտեմ՝ ո՞նց որակեմ»,- այսօր ՀՀԿ քարոզարշավից հետո դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրության մասին լրագրողների հարցին այսպես պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ավելի ուշ վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ բանտում, թե փողոցում մեր պայքարը շարունակելու ենք, հետընտրական իրադարձություններ՝ պիկետներ, բողոքի ակցիաներ ակնկալո՞ւմ եք՝  նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չափազանց դրանից խուսափում եմ, որովհետեւ համարում եմ կամայական ապակայունացումը երկրին վտանգ է: Ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիական վեճը լինի գաղափարական, այլ ոչ թե այն մակարդակի, որն այսօր կա՝ բամբասանքի եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Դուք վատ վիճակում եք հայտվել, վաչապետ․․․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031