Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը լոռեցիներին՝ «Ապրիլի 2-ից հետո ձեզ ո՞վ ա հիշելու, պրծավ, վերջ». (Տեսանյութ)

Մարտ 24,2017 22:30

«Կան երկրից հարուստ մարդիկ, զիմզիմովներ, բազազ արտեմներ, որոնք փողի տոպրակները կապած հարձակվել են ժողովրդի վրա: Ապրիլի 2-ից հետո ձեզ ո՞վ ա հիշելու, պրծավ, վերջ, մեկ էլ կտեսնեք 5 տարի հետո: Ես կոչ եմ անում ձեզ, որ դուք կանգ առնեք, շիտակ ու համարձակ հայացքով նայեք ձեր ապագային»,- այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հորդորեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել խղճով, չկորցնելով թասիբն ու արժանապատվությունը:

«Մենք վստահ ենք, որ լոռեցիները, վանաձորցիները թասիբի ու նամուսի ժողովուրդ են, եւ չպետք է գնան էդ մի քանի հազար դրամների հետեւից: Եւ ով էլ, որ էդ փողը վերցնելու է, չպետք է քվեարկի: Պետք է քվեարկի իր խղճով, համոզմունքով, որ էս երկրում մի բան փոխվի»:

Կուսակցության ղեկավարն իր խոսքում եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ավանդների վերադարձը իրենց կուսակցության աշխատանքի արդյունքն է: Նա ասաց, որ մինչ օրս երկրում 100.000 մարդ ստացել է ավանդների փոխհատուցումը: Հորդորեց, եթե ցանկանում են շարունակվի գործընթացը, ապա իրենց ձայնը պետք է տան «Հայկական վերածնունդին»:

«Ով որ ունի ավանդ, ուզում է ստանա ավանդը, ճանապարհը մեկն է՝ քվեարկել «Հայկական վերածնունդի» օգտին: Որովհետեւ, Հայաստանում այլ կուսակցություն այս մասին չի խոսում: Իսկ եթե խոսում են, միայն մեզ քննադատում են: Ասում են դա չի լինելու եւ այլն: Բայց չէ որ մենք դա արել ենք եւ շարունակելու ենք»:

Արթուր Բաղդասարյանի կարծիքով յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով: Քաղաքականությունը՝ բոլորի համար չէ:

«Մենք չենք ընտրում թաղի տղերք, մենք ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանություն: Մենք այս ընտրություններով ընտրում ենք Հայաստանի վաղվա նախագահին, վարչապետին, բարձրագույն քաղաքական ղեկավարությանը: Հայաստանի ղեկավարները պետք է անգրագետ մարդիկ չլինեն, պետք է լինեն՝ կիրթ, գրագետ, մրցունակ, երկիրն առաջ տանելու ունակ մարդիկ:

Գործարարի տեղը բիզնես անելն է, հրամանատարի տեղ՝ պատերազմում կռվելը: Պետության եւ հասարակության կառավարմամբ պետք է զբաղվեն պետական եւ քաղաքական գործիչները: Հիմա էսօր մեկը լավ բժիշկ ա, ուզում ա դառնա պատգամավոր: Եղբայր, դու գնա լավ վիրահատի»:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը ներկաներից հետաքրքրվեց, թե ովքեր են գոհ իրենց այսօրվա կյանքից: Իսկ պատասխանները հուսադրող չէին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031