Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է հաշմանդամ զինվորականների սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը

Մարտ 25,2017 13:05

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում հաստատվել է առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ զինվորականների կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լենսթոն Ղուլյանը նշել է, որ օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության մշակված ծրագիրն ընթացքի մեջ է. արդեն սկսվել են քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման աշխատանքները:

«Աջակցությունը տրամադրվում է շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ ամսական 60 կՎ/ժամ էլեկտրաէներգիայի և 10 խորանարդ մետր բնական գազի դիմաց»,- ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ է տվել սոցապնախարարության իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Սարգսյանը՝ հավելելով, որ բոլոր այն բնակարանները, որոնք գազաֆիկացված չեն, աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ամսական 78 կՎ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց:

Ռ. Սարգսյանի խոսքով՝ մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը դիմողները փոխհատուցում կստանան սույն տարվա հունվար ամսից, իսկ այն քաղաքացիները, ովքեր դիմել են մարտի 31-ից հետո, կստանան այդ ամսից: Այն հարցին, թե ծրագրից օգտվելու համար ում պետք է դիմեն մեր համաքաղաքացիները, Ռ. Սարգսյանը նշել է, որ շրջաններում կարող են դիմել շրջվարչակազմի սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմնին, իսկ մայրաքաղաքում էլ՝ քաղաքապետարանի համանուն բաժնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031