Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Հենրիխ Մխիթարյանը նաեւ լավ դարպասապահ կարող է լինել»

Մարտ 25,2017 19:10

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Ղազախստանի հետ հանդիպման նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով ղազախ լրագրողի հարցին՝ ասաց, որ թվում է, թե ամեն ինչ արված էր, որպեսզի Կիպրոսի ընտրանու հետ նրանց թիմի ընկերական հանդիպումը ոչ-ոք չտեսնի: «Բայց մենք ուսումնասիրել ենք մեր վաղվա մրցակցին եւ շատ լավ գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը: Ղազախստանը ֆիզիկապես ամուր թիմ է եւ սիրում է ամբողջ խաղադաշտում պրեսինգ անել, բայց մենք թույլ կողմերն էլ ենք ուսումնասիրել: Մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում՝ անկախ այն բանից, թե երկու հավաքականներն էլ այս պահին խմբի ետնապահնե՞րն են, թո՞ ոչ», – ասաց մարզիչը:

Խոսելով հրավիրված ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանի եւ մեր հավաքականի ընդհանուր վիճակի մասին՝ Արթուր Պետրոսյանն ասաց, որ որոշ օղակներում առկա խնդիրների հետ կապված մարզչական կազմը վաղվա խաղի համար տակտիկական որոշ փոփոխություններ է նախատեսում:

Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի վերջին մի քանի հանդիպումներում խաղում էր հարձակման գծում: Հնարավո՞ր է, որ նրան Ղազախստանի հետ խաղում էլ այդ դիրքում տեսնենք, Արթուր Պետրոսյանը գյումրեցու հումորով պատասխանեց. «Հենրիխ Մխիթարյանին ձախ պաշտպանությունում էլ ենք տեսել: Նրան, գուցե, ոչ այնքան բարձր հասակի համար դարպասապահ չեն կանգնեցնում: Եթե մի փոքր բարձրահասակ լիներ, դարպասապահի դիրքում էլ իրեն լիովին կարդարացներ: Իսկ եթե ավելի լուրջ, Մխիթարյանը մեզ ավելի շատ իր հիմնական դիրքում է հարկավոր որպես խաղը կազմակերպող, թիմն առաջ տանող»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031