Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյան. «Լեւոն Տեր-Պետրոսանի վերլուծականում Հայաստանի դերակատարումը հավասարեցված է աղյուսի կտորի»

Մարտ 26,2017 11:57

Մարտի 24-ին տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ հայտնի միկրովիրաբույժ, ՀՅԴ կուսակցությունից Տավուշի մարզի տարածքային ցուցակի թեկնածու  Արտավազդ Սահակյանը  սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում հանդիպում  ունեցան Կողբ համայնքի բնակիչների, ՀՅԴ անդամների  հետ: Հայրենի գյուղում Արտավազդ  Սահակյանն անդրադարձավ նաեւ արցախյան հիմնախնդրին, այդ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը:

Նա  մասնավորապես ասաց. «Ես ուշադրությամբ  լսում էի առաջին նախագահի կարծիքը, շատ հստակ վերլուծական է:  Ես հիմա էլ հանդիպում եմ, հարգում եմ, իմ ավագ ընկերն է, երիտասարդ ժամանակ  մտերիմ եմ եղել, բայց Լեւոնի ասածի մեջ  ամեն ինչ հստակ վերլուծած էր, մենակ մի բան չկար, Հայաստանի դերակատարումը հավասարեցված է մի  աղյուսի կտորի: Այսինքն, ասում է՝ աշխարհը այսօր պարտադրում է մեզ:

Նամանավանդ, որ Կոսովո է եղել, Հարավային Օսեթիա է եղել, Աբխազիա, Հարավային Սուդան: Այսինքն, նախ հուսալքող ինչ-որ առաջարկ է անում, մոռանում է , որ գոյություն  ունի հայ ժողովուրդ: Անգամ 18 թվականին Անտանտան  այնքան էր մեզ դավաճանել, որ ուզում էին  հայկական ուղղակի օջախ ստեղծել, անգամ պետություն չստեղծել: Եթե մենք միաձույլ չլինենք, ոտքի չկանգնենք, մեզ ոչ մեկը  բանի տեղ չի դնելու»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031