Լրահոս
Օրվա լրահոսը

Խելահեղ երաժշության եռօրյա. «Music Drive Festival» (Տեսանյութ)

Մարտ 26,2017 20:55

Մեծ երաժշտական տոն ռոքի հայաստանյան սիրահարների համար՝ այդպիսին դարձավ «Music Drive Festival»-ը եռօրյա միջազգային փառատոնը:

Փառատոնի ընթացքում միայն ռոք չէ, որ հնչում էր, այլ նաեւ fusion, ethno/folk-rock, prog rock, melodic rock և այլն:

Ելույթ ունեցան 20-ից ավելի խմբեր՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան:

Փառատոնի վերջին օրը նախ հանդես եկավ դեռ 1986 թվականին հիմնադրված «Ոստան Հայոց» ոոք-խումբը:

Հաջորդը բեմահարթակում  1994թ ստեղծված  ու բազմաթիվ մրցանակների արժանացած Empyray ռոք խումբն էր:

Այս փորձառու  խմբերից հետո ելույթ ունեցավ համեմատաբար նոր ստեղծված՝ 2012թ․-ին «dark/doom metal» ոճում հանդես եկող «Unaesthetic»-ը խումբը, որն արդեն մասնակցել է եվրոպական փառատոնների  եւ այժմ աշխատում է իր դեբյուտային ալբոմի վրա։

Հիշեցնենք, որ ամենամյա դառնալու հավակնող այս փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչն էին Հայաստանի մշակույթի նախարարությունը և հայկական «Ռոք ասոցիացիան»: Փառատոնի աջակիցներն էին «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»-ը և «Zhesht Events»-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031