Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյան. «Արթուր Բաղդասարյանը հարկ չհամարեց պատասխանել մարդկանց հարցերին»

Մարտ 26,2017 22:38

Մարտի 26-ին, ժամը 13-ին Իջեւան քաղաքի մշակույթի տանը մեկնարկել է «Հայկական վերածնունդի» ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը իջեւանցիների հետ: Հանդիպումից հետո դահլիճում եւ դրսում մարդիկ են եղել, ովքեր ցանկացել են Ա. Բաղդասարյանին հարցեր ուղղել, սակայն նրանց այդ հնարավորությունը չի տրվել: Իջեւան քաղաքի բնակիչ, 7 մանկահասակ երեխաների հայր Դավիթ Սահակյանը մեզ հայտնեց, որ ինքը ցանկանում էր Ա.Բաղդասարյանին հարց տալ, նրան հիշեցնել, որ 2012թ, խորհրդարանական ընտրություններից առաջ ինքը Բաղդասարյանին դիմում-նամակ է հանձնել, որպեսզի իր բազմազավակ ընտանիքը դառնա Դիլիջանի սոցիալական բնակարաշինության ծրագրի շահառու: Այդ ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահը Արթուր Բաղդասարյանն էր:

Դավիթ Սահակյանն ասաց, որ Ա. Բաղդասարյանին ուզում էր տեղեկացնել, որ  նամակն անարձագանք մնաց, ինքը աջակցություն չստացավ, իր բնակարանի հարցը լուծվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործուն աջակցությամբ: Դ. Սահակյանը մեզ ասաց, որ Արթուր Բաղդասարյանը եւ նրա կուսակիցները  հայտարարում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ է լուծվել խորհրդային Խնայբանկում ավանդների փոխհատուցման հարցը, ինքը Ա. Բաղդասարյանին ուզում էր հարցնել՝ ինչո՞ւ 6 եւ ավելի երեխա ունեցող  ընտանիքների ավանդները չեն փոխհատուցվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031