Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեմմի» մրցանակակիր Ցուկերմանը 4-րդ անգամ հանդես եկավ Հայաստանում (Ֆոտոշարք)

Մարտ 26,2017 23:08

Մարտի 26-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ  լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը հանդես եկավ թավջութակահարուհի, կանադական Juno Award մրցանակի դափնեկիր Ամանդա Ֆորսայթի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:  Աշխարհահռչակ ջութակահար, ալտահար, դիրիժոր եւ մանկավարժ Պինկաս Ցուկերմանն արդեն 4-րդ անգամ է հանդես գալիս Հայաստանում:

Ամանդա Ֆորսայթն էլ պակաս ճանաչված չէ, նա որպես մենակատար հանդես է եկել մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, որոնց թվում են Ռոյալ Ֆիլհարմոնիկը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը,  Մոսկվայի վիրտուոզները, Մարիինյան թատրոնի նվագախումբը եւ այլն: Ամանդա Ֆորսայթը նվագում է Կարլո Տեստորեի 1699-ին ստեղծած թավջութակով:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը փաստեց, որ իրենց փառատոնը անկախ Հայաստանի ամենահին փառատոներից է, ու արդեն 18 տարեկան է: Նաեւ նշեց, որ ԵՄ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչը «Երեւանյան հեռանկարները» համարել է Եվրոպայի 10 լավագույն երաժշտական փառատոներից մեկը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը Պինկաս Ցուկերմանին պարգեւատրեց մշակույթի նախարարության  բարձրագույն պարգեւով` մեդալով:  Ինչ վերաբերում է համերգին,  այն ուղղակի փայլուն անցավ:  Ծրագրում` Բրամսի Կրկնակի կոնցերտն էր` ջութակի եւ թավջութակի համար եւ թիվ 4 Սիմֆոնիան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031