Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ոսկի, մեկ արծաթ, երկու բրոնզ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

Մարտ 27,2017 12:38

Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի ,,Լուժնիկի,, մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա.Խառլամպիևի հուշամրցաշարը, ուր ուժերը չափեցին 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստները՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:
Ուրախությամբ նշենք, որ հեղինակավոր այս մրցաշարում գերազանց հանդես եկան Հայաստանը ներկայացնող սամբիստները: Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:

Ոչ պակաս արդյունավետ էր մեզ համար հաջորդ օրը. այս անգամ գերազանց ելույթներ ունեցան Մարտական սամբոյի մեր ներկայացուցիչները. Ջոն Բալայանը /52 կգ/ արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը /74կգ/ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ:
Ի դեպ, այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:
Հավելենք, որ մեր հինգ մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:

Հիշեցնենք, որ փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելառուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:
Ապրիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Վստահ ենք, որ մեր մարզիկները կշարունակեն վստահ ելույթները՝ պահելով թե հայկական սամբոյի, թե Հայաստանի պատիվը:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

www.sambo.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031