Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հոգլանդ. ԼՂՀ հակամարտության հարցի շուրջ ԱՄՆ քաղաքականությունը նույնն է. (Տեսանյութ)

Մարտ 27,2017 19:40

Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը մի քանի անգամ հստակ արտահայտեցին ԼՂ հակամարտության կարգավորման բանաձևը` «տարածքներ` կարգավիճակի դիմաց», որը համընկնում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ: Aravot.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է հաստատել, որ Սպիտակ Տան նոր վարչակազմի օրոք պաշտոնական Վաշինգթոնի նշյալ դիրքորոշումը պահպանվել է եւ արդյոք մյուս համանախագահող երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանը համակարծիք են ԱՄՆ-ի հետ այս հարցում:

Նա պատասխանեց. «Այո՛, մենք ունենք նոր նախագահական վարչակազմ Վաշինգթոնում, բայց վստահեցնում եմ, այս պահին մեր քաղաքականությունը նույն է մնում: Մենք ամբողջովին նվիրված ենք Մինսկի խմբին, համանախագահների գործընթացին, մենք ամբողջովին նվիրված ենք բոլոր կողմերի հետ հանգիստ աշխատելուն՝ գտնելու համար լուծում, որը կտանի խաղաղության»:

Ռիչարդ Հոգլանդը հավելեց, որ մյուս երկու համանախագահների հետ շատ սերտորեն է աշխատում. «Մենք ժամեր շարունակ նստում են խոսում ենք մանրամասների մասին: Կարող եմ ասել, որ մենք միասին ենք կանգնած, մեր միջեւ մեծ տարբերություններ չկան եւ նույնը վերաբերվում է մեր կառավարություններին: Եթե մեր կառավարությունները տարաձայնություններ ունենան այլ խնդիրների վերաբերյալ, սա այն խնդիրն է, որի շուրջ մենք չափազանց լավ ենք աշխատում, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031