Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ՀՀ դեսպանն այցելել է Կիլցե քաղաք

Մարտ 27,2017 20:02

Մարտի 24-ից 25-ը Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հրավերով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Կիլցե քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Կիլցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, հիմնադրամի պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության հարցեր: Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասը նշեց, որ Լեհաստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությանը, հարուստ քրիստոնեական ժառանգությանը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքին: Նա պատրաստակամություն հայտնեց իր ավանդն ունենալ հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում` ապակենտրոնացված, ինչպես նաև տնտեսական, մշակութային կապերի զարգացման նպատակով:

Դեսպան Ղազարյանն, իր հերթին, կարևորեց հայ-լեհական երկկողմ հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հոբելյանական տարում Լեհաստանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և շնորհակալություն հայտնեց Սվիենտոկշիսկեի իշխանություններին՝ աջակցության համար:

Լեհ-hայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանն իր հերթին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված իրենց ծրագրերը:

Նույնը օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև Կիլցեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի երկրորդ օրը դեսպան Ղազարյանն այցելեց Կիլցե քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ենթակայությամբ գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարան` այնտեղ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հարցեր: Ուսումնարանի ուսանողների համար կազմակերպվեց նաև հայկական զարդանախշերի և հայերեն տառերի նկարչության հատուկ դասընթաց:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031