Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին

Մարտ 28,2017 13:24

Ելնելով այն իրողությունից, որ 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրություններում քաղաքացու վստահությունն ակնկալող թեկնածուները չեն բարձրացնում քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերը, չեն կարեւորում քաղաքացու ազատությունները եւ, ընդհանրապես չեն անդրադառնում քաղաքական առաջնային խնդիրներին՝ ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը, ինչպես նաեւ` ռուսական զորքերը դուրս բերելու, ինքնիշխանությունը վերականգնելու հարցերին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, չգնալ ընտրական տեղամասեր եւ չմասնակցել քվեարկությանը:

Հայաստանում ինքնիշխանության պահպանման եւ ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձեւավորելու հնարավորություն դեռեւս չկա, ուստիեւ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ քաղաքական առողջ սերնդափոխություն կարող է իրականացվել նաեւ առկա օրենսդրությամբ չնախատեսված ճանապարհով, քանզի օրենսդրությամբ նախատեսված ժողովրդավարական գործիքները Հայաստանում չեն գործում:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն  Հեքիմյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031