Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների մասնակցությանը այսօրվա հանրահավաքին. այժմ էլ՝ Վանաձոր եւ Գյումրի

Մարտ 28,2017 16:34

Այս պահի դրությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում շարունակում են ստացվել ահազանգեր դաշինքի՝ Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի Երեւան ուղեւորվող համակիրների առջեւ ոստիկանության հարուցած խոչընդոտների վերաբերյալ: Այսպես, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգում է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից եւ հրահանգել ետ վերադառնալ եւ չտեղափոխել մարդկանց Երեւան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր: Մեքենաները կանգնած են “Նա խոդու” ավտոլվացման կայանի մոտ:

Գյումրիում Երեւան ուղեւորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները եւ գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղեւորվում են դեպի Երեւան:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031