Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բացառում ենք կոալիցիայի կազմում». Էդմոն Մարուքյան

Մարտ 28,2017 21:22

«Եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամի, հուսահատության փոսից ելք կա»,-նախընտրական հանդիպման ընթացքում Վայքի փողոցներով քայլելով` հայտարարեց «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ Վայք էր ժամանել նաև նույն դաշինքի երկրորդ հորիզոնականում գտնվող Արամ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը Վայքի ընտրողներին հավաստիացրեց, որ ապրիլի 2-ին իրենք կարող են օգտվել ելքի` այդ հնարավորությունից`ընտրական տեղամասեր գնալով և «գլուխները բարձր, դուխով քվեարկելով «Ելք»-ի օգտին:

Կապանում «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը հորդորեց իրենց դաշինքին ձայն տալ և իրենցից էլ պահանջել. «Մենք ձեզ խնդրում ենք ձեր ձայնը կենտրոնացնել «Ելքի» վրա, քանի որ մենք բացառում ենք կոալիցիայի կազմում»:

Էդմոն Մարուքյանը, դիմելով ընտրողներին, ասաց, թե տարբեր ուժերի են ձայն տալիս, հետո նրանց ասում, թե ինչու չեք միանում իրար: Նրանք էլ հակասություններ ունեն, չեն միանում:

Ուստի Էդմոն Մարուքյանը խորհուրդ տվեց, եթե բոլոր ուժերին փորձել են ու հիասթափություն ունեն, պետք չէ այդ ամենը տարածել ելքի վրա. «Մենք մեր երկու մանդատը ծայրահեղ օգտագործել ենք հանուն ՀՀ-ի: Բայց 131 հոգու մեջ 2,3,4,5 մանդատով դու շատ բան անել չես կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031