Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Բաքուն գրավե՞նք. չե՜ն թողնի, Երեւա՞նը գրավեն՝ էլի չեն թողնի». «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ Եղեգնաձորում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 28,2017 23:03

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հանդիպումներն այսօր շարունակվեցին Եղեգնաձորում, որտեղ եւս դաշինքի թեկնածուները կարեւորեցին Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին գնալու անհրաժեշտությունը: «Բաքուն գրավե՞նք. չե՜ն թողնի…Գան Երեւանը գրավե՞ն. էլի չեն թողնում…Նշանակում է՝ մի օր վերջապես պետք է կանգ առնե՞նք, թե ոչ»,-դիմելով եղեգնաձորցիներին՝ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածուներից Արտաշես Գալստյանը:

«Պետք է Ադրբեջանի եւ հայկական կողմի ժողովուրդները շարժում ծավալեն հանուն խաղաղության, քանի որ երկու կողմն էլ պատերազմ չի ուզում: Մեր ժողովուրդը պետք է պարտադրի իշխանություններին՝ գնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասաց նա:

Դաշինքի մեկ այլ թեկնածու Ավետիկ Ավետիսյանն էլ իր հերթին նշեց, որ դեռեւս քսան տարի առաջ կարելի էր իրականացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած՝ հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը, մինչդեռ «սեւ ուժերը» խոչընդոտեցին:

Թեկնածուներից Աշոտ Սարգսյանն էլ շարունակելով՝ ասաց, որ 1997թ.-ին, երբ ՀՀ առաջին նախագահն առաջարկում էր այդ տարբերակը, նրա թիմի մի շարք բարձր պաշտոնյաներ, որոնք այսօր իշխանության գլխում են, ասացին, որ համաձայն չեն. «Եթե այն ժամանակ խաղաղության հարցը լուծվեր, այսօր կունենայինք չորս միլիոնանոց Ղարաբաղ»:

Թեկնածուներից տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունն իրեն սպառել է. «Եթե այդպես չլիներ, գոնե տնտեսական աճ կունենայինք, որը մենք մեր վրա կզգայինք: Բնակչության 90 տոկոսը դա իր վրա չի զգում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031