Լրահոս
Օրվա լրահոսը

«23 տարում 2200 զինվոր ենք կորցրել». Արամ Մանուկյանը՝ եղեգնաձորցիներին. (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Մարտ 29,2017 00:20

«Մեր դաշինքից ում ուզում եք՝ ձայն տվեք: Մենք մնացածի նման ոչ թե դանակներով ու արմունկներով ենք ձայն հավաքում, այլ իրար ուս ուսի՝ պաշտպանելով: Մնացածը փող են տալիս, խոստում տալիս, մարդկանց վախեցնում»,-Եղեգնաձորում մարտի 28-ին ընտրողների հետ  հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Այստեղ եւս նա անդրադարձավ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակն իրագործելու անհրաժեշտությանը: Արամ Մանուկյանը նշեց, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության՝ հաշտության պայմանագիր կնքել, այլապես կիսապատերազմական վիճակը քայքայում է ՀՀ-ն:

«23 տարում 2200 զինվոր ենք կորցրել, միայն այս տարի՝  12-ին: Այդ թիվը կանգնելու միտում չունի, մարդիկ իրենց երեխաներին հանում են երկրից: Ամեն տարի չորս հազար ապագա զինվոր դուրս է գալիս ՀՀ-ից»,-ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031