Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ծառուկյանը 15 մլրդ դոլարի ներդրումը շուտ չէր բերում Հայաստան

Մարտ 29,2017 12:22

Այսօր ԲՀԿ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանից մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ երեկ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ եթե ինքը գա իշխանության, 15 մլրդ-ի ներդրում են անելու, սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք էր տվել եւ հարցադրում կար՝ եթե Ծառուկյանը ուներ հնարավորություն մեր երկիր 15 մլրդ-ի ներդրում բերելու, ինչո՞ւ դա շուտ չէր անում, ի վերջո նա եղել է ԱԺ-ում բավականին ծանրակշիռ ուժի ղեկավարը, բարձր պաշտոն է ունեցել: Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «ԱԺ-ում այն քվոտան, որ մենք զբաղեցնում ենք, արմատական փոփոխություններ իրականացնել հնարավոր չէ: Բայց այն գործիչները, ովքեր նման հայտարարություն են արել, վստահաբար շատ լավ տեսնում եւ հասկանում են ՀՀ-ում ինչպիսի տնտեսական եւ քաղաքական միջավայր կա եւ նրանց իր անձը երաշխավորի տեսքով է հանդես գալիս: Նրանք գտնում են, որ Ծառուկյանի գլխավորած թիմը հաջողություն արձանագրելու պարագայում՝ պատրաստ են ընդհուպ այդ կարգի մեծ գումարի ներդրումներ իրականացնել Հայաստանում»:

Վահե Էնֆիաջյանը կոալիցիա կազմելու հետ կապված ասաց, որ հիմա նման ծրագիր չունեն, քանի որ իրենք գնում են հաղթանակի. «Մենք գտնում ենք, որ մեր թիմը իրատեսորեն կարող է մեր ծրագրերը ներկայացնել, մենք գնալու ենք մեծ փոփոխությունների»:

Հարցին՝ ի վերջո ով է լինելու «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն, տարբեր անդամներ տարբեր տեսակետներ են հայտնում, մեկն ասում է՝ Ծառուկյանն է լինելու, մեկն ասում է՝ պարտադիր չի դաշինքը գլխավորողը լինի՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենք ամենաբարձր նշաձողն են սահմանել, բայց չեն քննարկել, թե այդ նշաձողը վերցնելու պարագայում ամեն մեկը ինչ պաշտոն կարող է զբաղեցնել: Վստահեցնում եմ, մենք արժանի կադրային ներուժ ունենք, որոնք կարող են ամենաբարձր պաշտոնները զբաղեցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031