Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են քամատապալ ծառերի ապօրինի կտրատման դեպքեր

Մարտ 29,2017 14:06

«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների վերաբերյալ Facebook սոցիալական ցանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականի մարտի 27-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում հայտնաբերվել է 12 տարբեր տեսակի և տրամագծի կտրված ծառ, որոնք գտնվում են տեղում: Կազմվել են համապատասխան անտառխախտման արձանագրություններ:

Նույն տարածքում առկա են նաև նախկինում հաշվառված 12 կոճղ, որոնց վերաբերյալ արդեն իսկ կազմված են եղել համապատասխան անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության  Տավուշի  տարածքային  բաժին:

Facebook սոցիալական ցանցով տարածված մեկ այլ ահազանգին արձագանքելով` «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մարտի 28-ին եղել են ազգային պարկի «Դիլիջան» մասնաճյուղում /«Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրի հարակից տարածք/: Տեղում առկա են եղել դեռ 2016 թվականից հրդեհի և քամու հետևանքով տապալված ծառեր, որոնց տեղափոխման համար ազգային պարկի կողմից թույլտվություն չի եղել: Աշխատակիցները տեղում արձանագրել են նախկինում տապալված ծառերի կտրատման ապօրինի դեպքեր: Կտրատված փայտանյութը կտեղափոխվի «Դիլիջան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի վարչական տարածք և կակտավորվի:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031