Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացել է Էլեկտրաէներգիայի ինչպես ներքին սպառումը, այնպես էլ արտահանումը

Մարտ 29,2017 14:35

Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է շուրջ 10,4 տոկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով։ Այս  տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։

Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն այս տարի Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։

 

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031