Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ «Մայդան» պետք չի. ՀՀԿ-ն արդեն իսկ «գունավոր» իշխանափոխություն է անում». Ազատ Արշակյան (Տեսանյութ)

Մարտ 29,2017 15:18
azat arshakyan

«Մեզ «Մայդան» պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի: Եթե ժողովուրդը մերժում է իշխանությանը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, որ ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիր»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հասցեին հնչող  կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «մայդան» կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է բնորոշմանը, թե հետընտրական շրջանում ՀՀ-ն գունավոր հեղափոխության տանել պատրաստվող ուժը «ՕՐՕ»-ն է, Ազատ Արշակյանի խոսքով. «Դա հաճոյախոսություն է…բայց ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը: Կիսաիշխանափոխություն ՀՀԿ-ում արդեն կա: Իրենք տեսնում են, որ այլեւս մարդամեջ դուրս գալու բան չեն…Եթե դա գիտեն ու ներկայացնում են «ֆոտոգենիկ» մարդկանց՝ Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, նշանակում է՝ արդեն գնում են «պերեստրոյկայի»…դա «գունավոր» իշխանափոխություն է»:

Արշակյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն արդեն իսկ իշխանություն զավթելու գործընթաց է սկսել. «Եթե այսպես շարունակվի, անպայման հետընտրական գործընթաց կլինի: Չեմ ասում, թե մենք ենք դա անելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031