Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հերոսական» գործ արած մարդու դեմքով այդ տնօրենը խոսում է իր «օգտակար» գործի մասին». Բախշյան (տեսանյութ)

Մարտ 29,2017 15:41

«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հարցազրույցին: Հիշեցնենք՝ նա ասել էր, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ պատրաստելու համար չի ամաչում:

«Ապշելու համարձակությամբ եւ «հերոսական» գործ արած մարդու դեմքով նա խոսում էր իր կազմակերպական շատ ակտիվ եւ «օգտակար» գործի մասին: Նա չէր էլ մտածում, թե ինչպիսի իրավունք է ոտնահարում՝ մարդու կարծիքն արտահայտելու ազատության իրավունքը»,-զարմանք արտահայտեց տիկին Բախշյանը:

Նա ընդգծեց տնօրենի այն խոսքը, թե ինքը կուսակցական գործիչ է եւ ցուցակագրում անելու իրավունքն ունի: «Ճիշտն ասած՝ այդպիսի մտածելակերպ ունեցող տնօրենը չի կարող ապահովել սերնդի  իրավագիտակցական դաստիարակությունը»,-նկատեց Անահիտ Բախշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031