Լրահոս
Օրվա լրահոսը

Բոբ Դիլանը վերջնականապես համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը

Մարտ 29,2017 16:21

Ամերիկացի երաժիշտ և գրող Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել գրականության բնագավառում ստացած Նոբելյան մրցանակը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ակադեմիային:

75-ամյա Դիլանը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2016թ. հոկտեմբերին, սակայն մինչև հիմա չի ստացել այն: Նա նաև հանդես չի եկել նոբելյան դասախոսությամբ, որը անհրաժեշտ է 910 հազար դոլար մրցանակը ստանալու համար:

Ակադեմիայի ներկայացուցիչները Դիլանի հետ կհանդիպեն Ստոկհոլմում, որտեղ նա հանդես է գալու համերգներով: Տեղեկատվության համաձայն՝ դափնեկիրը դասախոսություն չի կարդա: Ակնկալվում է, որ նա կուղարկի դասախոսության ձայնագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031