Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էֆիաջյանը չի փչացնում Էդուարդ Շարմազանովի ապրիլմեկյան տրամադրությունը

Մարտ 29,2017 18:42

«Քանի որ Շարմազանովը նման հայտարարություն անելիս ակնհայտորեն ապրիլմեկյան  տրամադրություն է ունեցել, նրա տրամադրությունը չփչացնելու համար ես էլ մեջբերեմ Բիսմարկից ոչ պակաս Լեւ Տոլստոյին։ Սեփական անձի եւ սեփական թիմի մասին չափազանցված կարծիք ունեցողներին Տոլստոյը չէր սիրում։ Եվ  ամեն անգամ նման մեկին հանդիպելիս ասում էր՝ «Ես քեզ հիմա ընդամենը մեկ ռուբլի եմ տալու։ Երբ լրջորեն կգնահատես քո իրական արժեքը, վստահ եմ, դեռ մանրն էլ վերադարձնելու ես»:

Ի դեպ, Տոլստոյը սա ապրիլի 1-ին չի ասել եւ մեջբերումս էլ ապրիլմեկյան կատակ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, այսօր, լրագրողների հետ զրույցում ՀՀ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլմեկյան կատակ էր որակել Իշխան Զաքարյանի հայտարարությունը` «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի մասին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031