Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն այն արյան, որը 1 տարի առաջ տվեցին մեր 110 քաջորդիները». ՀՅԴ հավաքը՝ Նոր Նորքում. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 29,2017 22:24

«Այս ընտրությունները վճռական են եւ ձեւավորելու են երկրի բարձրագույն մարմինը, որն էլ ձեւավորելու է կառավարություն: Սկզբունքային հարց է, թե ովքեր են ներգրավվելու այդ գործում՝ քաղաքական ուժեր, որոնք փոխո՞ւմ են իրենց անունն անընդհատ, թե քաղաքական ուժեր, որոնք ունեն պատմություն եւ համապատասխանում են համապետական շահերին»,-Նոր Նորքում այսօր ՀՅԴ հավաքի ժամանակ դիմելով բնակիչներին՝ ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ապրիլի 2-ը պետք է վերածել զարթոնքի օրվա. «Հանուն նաեւ այն արյան, որը մեկ տարի առաջ քառօրյա պատերազմում տվեցին մեր 110 քաջորդիները: Հանուն այն ՀՀ-ի, որը պետք է խաղաղությունը ոչ թե մուրա, այլ պարտադրի այն»:

Երգիչ Ներսիկ Իսպիրյանն էլ բնակիչներին հիշեցրեց. «Արցախյան պատերազմի ժամանակ խրամատներում 10-ից 5-ը դաշնակցականներ էին»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031