Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պնդում է. «Լուրը իրականությանը չի համապատասխանում»

Մարտ 29,2017 23:03

www.aravot.am-ի տարածած լուրը` ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության Թալինի բաժնի պետի իբր միջամտության մասին, չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է:

Ոստիկանությունը գործում և ընտրություններին առնչվում է բացառապես օրենքով իրեն վերապահվածլիազորությունների ու գործառույթների շրջանակում:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված ու անփաստարկ տեղեկատվության հրապարակումից և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մերժելի գործելակերպից:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031