Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ կա՝ իր ընտրությունն արել է

Մարտ 30,2017 14:30

Կան մարդիկ, որոնք իրենց «ընտրությունը» կատարում են որեւէ
թեկնածուի նախընտրական պաստառները վնասելով: Այս շրջանում նման դեպքերը քիչ չեն: Պաստառներ պոկել ու նախշելը մեկնարկել էր «Ելք» դաշինքի պաստառներից, համենայնդեպս՝ այդ մասին առաջինն այս դաշինքը ահազանգեց: Հերթը հասել է մյուսներին:

Օրինակ՝ Սարյան փողոցում փակցված տարբեր թեկնածուների նախընտրական պաստառների վրա «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի առաջնորդի եւ ՕՐՕ-ի թեկնածուի դեմքը ներկված էր: Համենայնդեպս, զգուշացնենք, ըստ օրենքի՝ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում է վարչական տուգանք՝ 50-100 հազար դրամ»:

 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031