Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը կերազեր 15 միլիարդ դոլարի ներդրում գար Հայաստան (Տեսանյութ)

Մարտ 30,2017 14:55

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կերազեր, որ Գագիկ Ծառուկյանի ասած 15 միլիարդ դոլարի խոստացած ներդրումն իրականություն դառնար: Այս մասին այսօր նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ օրերս ասել էր՝ «Տեսնելով այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ հաղթելու ենք, իմ գործընկերները զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ պատրաստ են «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերի լուծման համար ներդրումներ կատարել: Ես դեռ չեմ դիմել իրենց, բայց իրենք պատրաստակամ են 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու երկրում»:

Վարդան Արամյանը Ծառուկյանի նշած 15 միլիարդ դոլարի ներդրումը Հայաստանում ոչ իրատեսական է համար. «Եթե մենք նայենք իրատեսելիության շրջանակներում, դուք աշխարհում որեւէ երկիր չեք տեսնի, որ… 15 միլիարդը մեր ՀՆԱ-ի 150% է: Մենք ունենք 10 միլիարդանոց տնտեսություն: Որ ներդրումներն անմիջապես դառնան 15 միլիարդ, դա հնարավոր չէ»:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի վերաբերյալ էլ ֆինանսների նախարարն ասաց, որ այդ ամբողջ գումարի ներգրավումն այս տարի անիրատեսական է. «Մենք դա ասել ենք առաջիկա տարիների համար»:

Aravot.am-ի հարցին էլ ինչպես է վերաբերում այն դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, որոնք ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքում, եւ ինչպե՞ս ինքը՝ հանրապետական նախարարը կվերաբերվեր նրանց, եթե իր երեխաների կրթօջախների տնօրեններն ասեն՝ ՀԱԿ-ի, «Ելքի» կամ ՀՅԴ-ի համար ձայներ հավաքեին, Արամյանը խուսափեց հստակ գնահատական տալ:

«Բազմիցս հայտարարել եմ, որ այս գործընթացների մեջ չեմ: Չեմ նայել, չգիտեմ: Վարչական լծակներ օգտագործելն անթույլատրելի է»,-ասաց Արամյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ ծանոթ չէ դպրոցների եւ մանկապարտեզների ցանկին եւ չի կարող ասել՝ արդյոք իր երեխաների կրթօջախների տնօրեններն այդ ցանկում կա՞ն, թե ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031