Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է

Մարտ 30,2017 15:31

Մարտի 30-ին, ժամը 00:53-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Մասիս-Նորագավիթ վազուրդու պահպանվող գծանցում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին: Ավտոմեքենայի վարորդը՝ անտեսելով անվտանգության կանոնները և տեսնելով մոտեցող գնացքը, բարձր արագության վրա շրջանցել էր արգելափակոցը և անցնելու թույլտվությանը սպասող այլ մեքենաներ, և փորձել էր անցնել էլեկտրաքարշի առաջ: Բախումից հնարավոր չէր խուսափել: Զոհեր չկան, սակայն ավտոմեքենայի 24-ամյա վարորդը հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով:

Ուստի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է, որ երկաթուղին՝ վտանգավոր գոտի է, և հորդորում է պահպանել երկաթուղում գործող անվտանգության նորմերը:

Հիշեցնում ենք գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության և կարևորության մասին, հորդորում ենք լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…
Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

«Հարավկովկասյան երկաթուղի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031